top of page

Եվրասիական տարածաշրջանում միջազգային ֆինանսավորման ծավալները կտրուկ նվազել են. ինչ իրավիճակ է Հայաստանում

1 hour ago
1 min read

2026 թվականի երրորդ եռամսյակում Եվրասիական տարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսական կառույցների ոչ ինքնիշխան ներդրումների ու ֆինանսավորման ընդհանուր ծավալը կրճատվել է՝ կազմելով շուրջ 1,07 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս տվյալները հրապարակվել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հերթական վերլուծությունում։

Ըստ զեկույցի՝ նախորդ՝ երկրորդ եռամսյակի համեմատությամբ, ոլորտում գրանցվել է բավական զգալի՝ 74%-անոց անկում։


Հայաստանյան շուկայում ևս երրորդ եռամսյակում նկատվել է ֆինանսավորման ծավալների կրճատում․ այն նվազել է մինչև 20 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրած 333 միլիոն դոլարի դիմաց։

Միևնույն ժամանակ, եթե վերլուծենք տարվա ինն ամիսների (հունվար–սեպտեմբեր) ընդհանուր պատկերը, Հայաստանի գծով արձանագրվել է թեթև աճ․ այս շրջանում ցուցանիշը հասել է 409 միլիոն դոլարի՝ 2025 թվականի առաջին երեք եռամսյակների 407 միլիոն դոլարի համեմատ։

1/2978
bottom of page