Գերմանիայից կրկին ՀՀ քաղաքացիների են արտաքսել․ 10 ամսվա ընթացքում 6-րդ չվերթն է՝ դեպի Հայաստան
4 hours ago
1 min read

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է ժամանել Հայաստան։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։
Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։
Գերմանիայից նախորդ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցի հաշվարկով, այս տարի արդեն 6 նման ինքնաթիռ է Հայաստան ժամանել Գերմանիայից։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է ԵՄ, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։




















