top of page

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպման մրցավարները

1 day ago
1 min read

Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի Լիտվայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավարն է Մանֆրեդաս Լուկյանչուկասը։ Եզրերում նրան կօգնեն Մանգիրդաս Միրաուսկասը եւ Ալեքսանդրաս Ստեպանովասը։ Չորրորդ մրցավարն է Մինդաուգաս Յացկուսը։

VAR-ի մրցավարներն են Դոնատաս Շիմենասը եւ գերմանացի Ռոբերտ Շրյոդերը։

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

1/2930
bottom of page