top of page

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

2 days ago
1 min read

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։



Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։



Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

1/2930
bottom of page