Շիրակի թեմի առաջնորդարանի շենքի մոտ մեծ թվով գյումրեցիներ են հավաքվել. հնչում են եկեղեցու զանգերը
- Ani

- Jun 27
- 1 min read

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է ընթանում. շենքի մոտ հավաքված են մեծ թվով գյումրեցիներ, հնչում են եկեղեցու զանգերը։
Առաջնորդարանի մուտքը հսկում են իրավապահները, որոնք որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել առաջնորդարան՝ նշելով, որ ներսում քննչական գործողություններ են կատարվում։ Թույլ չեն տալիս ներս մտնել նաեւ Միքայելլ Սրբազանի փաստաբան Թամարա Յայլոյանին։
Իրավիճակը պարբերաբար լարվում է, քաղաքացիները իրենց զայրույթն են արտահայտում։ Հավաքված քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։




















