top of page

Ապարանում կալանավորել են Ռուսաստանի կողմից հետախուզվողին

  • Jun 21, 2025
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Արագածոտնի պարեկները հունիսի 18-ին Ապարան քաղաքում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած և դատաքննությունից խուսափող անձ, խափանման միջոցը՝ կալանք»։

1/2597
bottom of page