Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ
- 3 hours ago
- 1 min read

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի քրոջը, որին տատիկն էր խնամում, տեղափոխել են Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել են ՀՕՖ–ից։
«4 տարեկան աղջիկ երեխա է, որն այս պահին գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնում` հետազոտությունների։ Դեռևս դժվար է ասել` ինչքան ժամանակ այնտեղ կմնա, քանի որ զուտ հետազոտություններ են իրականացվում։ Նախնական ախտանիշներով խնդիրը կա երիկամներում»,– ասել են ՀՕՖ–ից։
Նշենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ բռնության ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր։




















