Իսրայելում պայթյուններ են որոտացել, հարձակման է ենթարկվել Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող լոգիստիկ կենտրոնը
- 3 hours ago
- 1 min read

Իսրայելի հյուսիսում պայթյուններ են որոտացել իրանական հրթիռային հարվածների հետևանքով, հաղորդում է Tasnim-ը:
Բացի այդ, տեղեկություններ են ստացվում Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող լոգիստիկ կենտրոնի վրա կատարված հարձակման մասին:
Նշվում է, որ ճամբարը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:
Իր հերթին, Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 29 գործողություն է իրականացրել Իրաքում և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների դեմ, հաղորդում է Pars Today-ը։




















