top of page

«Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր տեղեկություններով, հարցազրույց է տվել Մարիո Նավալին։

Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։ Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։

Հայտնի է նաեւ իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է սուր քաղաքական եւ տնտեսական թեմաներ։ Հարցազրույցը կհեռարձակվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2597
bottom of page