Կովկասում դրական տեղաշարժեր կան. ակնկալում ենք՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- Ani

- May 19
- 1 min read
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան: Խոսքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության մասին է: Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը:






















