top of page

Առեղծվածային դեպք Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

  • Writer: Ani
    Ani
  • Jun 4
  • 1 min read

ree

Այսօր՝ հունիսի 4-ին ժամը 11:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի բակում կնոջ դի կա։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի երկհարկանի շենքի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 69-ամյա Մ. Մ.-ի դին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

1/2463
bottom of page