top of page

Պուտինն ու Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցություններից առաջ զրուցել են Լուկաշենկոյի հետ

Aug 31, 2025
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցությունները Չինաստանում զրուցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է «Пул Первого» Telegram-ալիքը։

«Պուտինն այս պահին հանդիպում է Փաշինյանի հետ։

Իսկ մենք ձեզ ցույց կտանք, թե ինչ է եղել ՄԻՆՉԵՎ ԱՅԴ...», – մեկնաբանել է աղբյուրը՝ հրապարակելով երեք երկրների ղեկավարների հանդիպման լուսանկարները։

1/2889
bottom of page