Հիմա էլ Բաքուն պահանջում է «անարգել մուտք» Նախիջեւան
- Ani

- Apr 17
- 1 min read
Բաքուն Երեւանից պահանջում է «անարգել մուտք» Նախիջեւան։ Այս միտքը հնչեցրել է Ադրբեջանիարտաքին գործերի նախարար Ջեյհուն ԲայրամովըՍլովենիայի արտաքին գործերի նախարար ՏանյաՖայոնի հետ համատեղ ասուլիսում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ նախարարը նշել է, որ խաղաղհամաձայնագրի տեքստի աշխատանքն ավարտվելէ մարտին, եւ «Ադրբեջանը հնարավորություն ունիեւս մեկ անգամ Հայաստանի հետ քննարկելգործընթացի վերջնական ավարտի իր օրինականակնկալիքները»։
«Ես նշեցի Հայաստանի ՍահմանադրությամբԱդրբեջանի նկատմամբ տարածքայինպահանջների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Մինսկի խմբի վերացումը, սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց հաղորդակցությունների բացման հարցըդեռեւս լուծված չէ, մտքերի փոխանակում է տեղիունեցել նաեւ այն մասին, որ անարգել մուտքըՆախիջեւան դեռ չի ապահովվել։ «Քննարկվել ենազատագրված տարածքների վերականգնման եւշինարարական աշխատանքները, ինչպես նաեւականների վտանգը, որն այս գործընթացներիամենալուրջ խնդիրներից է»,- թվարկել էԲայրամովը։
Այսինքն՝ ըստ էության համաձայնեցնելով պայմանագրի տեքստը՝ Բաքուն որոշել է նոր պահանջներ առաջ քաշել։ Դա, ըստ մի շարք փորձագետների, արվում է խաղաղ պայմանագրի ստորագրումից ընդհանրապես խուսափելու համար։





















