top of page

200 դոլարով զինվորի դիրք ծախողները հենց բանակի սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել. Վահագն Ալեքսանյան

Mar 5, 2025
1 min read

Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել: Այդ մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«200 դոլարով զինվորի դիրք ծախողները, զորքերի շրջանում միտումնավոր խուճապ տարածողները հենց բանակի սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել»,- նշեց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ պարտադիր է բարձրաձայնել բանակում առկա թերություններն ու գնալ դրանց հետևից։

«Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են ավերիչ ու կրում են տոտալ ավերման բնույթ»,- հավելեց ՔՊ-ականը։

1/2907
bottom of page