top of page

Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու. Թորոսյան

8 hours ago
1 min read

Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու, որոնք ներկայացրել է Արսեն Թորոսյանը իր հրապարակած տեսանյութում:

Նրա խոսքով սպասվող փոփոխությունները հետևյալն են.

  1. Հիփոթեքային բնակարանների սերտիֆիկատների տրամադրման ժամկետները կերկարացվեն մինչև այս տարվա վերջ

  2. Դրական մնացորդով հնարավոր կլինի մարել սերտիֆիկատով ձեռք բերված բնակարանի հիփոթեքը

  3. Ընտանիքում ծնված երեխաների հասանելիք սերտիֆիկատների ժամկետը կերկարացվի ևս 1 տարով

«Կոչ ենք անում քաղաքացիներին արագ օգտվել ծրագրից, քանի որ դրանք անվերջ չեն լինելու: Այժմ առաջարկները քննարկվում են, որից հետո նախագծերը կշրջանառվեն և հավանաբար կընդունվեն տարբեր գերատեսչությունների կողմից»,- ասել է նա:

1/2961
bottom of page