top of page

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

1 minute ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը եւ Դեբեդ գետով լողալով փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։ Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։

Տղամարդը կալանավորվել է։ Հոկտեմբերի 4-ին սահմանը հատած արաբի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել։ Նա նաեւ պաշտպան ունի Անահիտ Ասատրյանը:

Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրավունք չունի որեւէ տեղեկություն տրամադրելու․ գործը կգնա դատարան, մանրամասները հայտնի կդառնան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/3000
bottom of page