«Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ: Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։
Պարզվում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում։ Մեզ հետ զրույցում որոշ ՔՊ-ականներ սրտնեղեցին, թե ընտրությունից 5 ամիս է անցել, իսկ իրենք առաջիկա 5 տարիների հետ կապված պլաններ ունեն, ի՞նչ է նշանակում հրաժարական կտամ կամ կգնամ արտահերթի: Այս սցենարի մեջ նրանք իշխանության վախճանը, ըստ այդմ իրենց մշուշոտ ապագան են տեսնում եւ անհանգստացած են:
Սա նշանակում է ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։
Գուցե նաեւ այս անհանգստությունն է պատճառը, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, թե սահմանադրությունը փոխելու դեպքում ինքը հաջորդ ընտրություններին, այսինքն` 2031 թվականին չի առաջադրվի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















