Զելենսկին հրաժարվել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները
1 hour ago
1 min read

Զելենսկին հրաժարվել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, ինչպես պահանջում է Թրամփը։
«Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։
«Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ունենա իրական երաշխիքներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելը և հրաժարական տա։




















