top of page

Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր

2 hours ago
1 min read



Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 309-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։


Al Arabiya-ի փոխանցմամբ՝ զոհերի թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ։Մասնավորապես, զոհվել են Սաուդյան Արաբիայի չորս, Բանգլադեշի երկու, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի քաղաքացիներ։


Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ վիրավորները տեղափոխվել են մի քանի հիվանդանոց, որտեղ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


Հարձակման հետևանքով օդանավակայանին նաև նյութական վնաս է հասցվել։ Դրա ծավալները դեռևս գնահատվում են։

1/2938
bottom of page