Ուիտկոֆը և Քուշները կարող են այցելել Մոսկվա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում
6 hours ago
1 min read

Ամերիկացի պաշտոնյաները սպառնացել են Ուկրաինայի համար փակել հետախուզական տեղեկատվությունը, եթե Կիևը շարունակի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին: Հայտնում է Financial Times-ը:
Սա տեղի է ունեցել այն նույն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Մոսկվայի հետ համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ գործարքի մասին։
Ամերիկացի պաշտոնյաները մեծացրել են ճնշումը Ուկրաինայի վրա, գրում է պարբերականը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի բանագնացներ Ուիտկոֆը և Քուշները կարող են այցելել Մոսկվա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:




















