top of page

ՀՀ-ում ընդդիմություն չկա, նոր ընտրություններ ենք անելու ու ջախջախենք. Ալեն Սիմոնյան

2 hours ago
1 min read

Հայաստանում չկա ընդդիմություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արած առաջարկին։

«Իմանալով մեր ընդդիմության որակը և մտածելակերպը՝ ես ասել եմ, որ իրենք էնքան չեն մտածում, որ չեն համաձայնելու վարչապետի առաջարկի հետ և ևս մեկ անգամ իրենց վարի են տալու։ Նոր ընտրություններ ենք անելու ու գնալու ենք ջախջախենք։ Ի՞նչ խնդիր ունենք մենք նոր ընտրություններ անելու։ Ոչ մի խնդիր չունենք»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ընդդիմությանն առաջարկել էր իրեն հեռացնելու հարցը կապել նոր Սահմանադրության հանրաքվեի արդյունքների հետ։ Մասնավորապես, վարչապետը հայտարարել էր, որ եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը կհեռանա պաշտոնից։

1/2998
bottom of page