top of page

Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք․ Ալեն Սիմոնյան

2 hours ago
1 min read

Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք։ Հաջիևը ժամանել էր Հայաստան, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 14-ին Դիլիջանում կայացել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

1/2998
bottom of page