Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը․ Նիկոլ Փաշինյան
1 hour ago
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախնական նախագիծը։
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության ընդունման հարցը Փաշինյանը կապել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ առանց նոր Սահմանադրության, որը հիմնված կլինի միջազգայնորեն ճանաչված սահմաններով «Իրական Հայաստանի» գաղափարի վրա, հնարավոր չի լինի հասնել կայուն խաղաղության։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ Սահմանադրության փոփոխության հարցը բացառապես Հայաստանի ժողովրդի որոշելիքն է։ Նա նաև հայտարարել էր, որ անկախ հանգամանքներից՝ ժողովուրդը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։




















