top of page

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել է

21 minutes ago
1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 363.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.05 դրամ (նվազել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 364.5-365.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410.5-415 դրամով, վաճառվում է 419.5–424.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.08–4.15 դրամով, վաճառվում է 4.25–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 365 դրամով:

Եվրոն գնվում է 415–416 դրամով, վաճառվում է 419.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.20 դրամով:

1/2902
bottom of page