Խաչատուրյանն այսօր ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը

Վահագն Խաչատուրյանը այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին, Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքները։ Այդ մասին նրա պաշտոնական կայքէջից ենք տեղեկանում։
Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցությունը հոկտեմբերի 28-ին էր ԱԺ-ում քվեարկությամբ համաձայնություն տվելՀայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նշենք նաև, որ Խաչատուրյանն այսօր, ի թիվս ԹՐԻՓՓ-ի մասին օրենքի, մի շարք այլ օրենքներ էլ է ստորագրել՝ ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:




















