Բովանդակալից և արդյունավետ հանդիպում էր․ քննարկված գրեթե բոլոր հարցերի շուրջ լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել․ Պուտինը՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպման մասին
2 hours ago
1 min read

Բովանդակալից և արդյունավետ հանդիպում էր, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՀԱՊԿ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպման մասին։
ՌԴ նախագահը հայտարարել է հավաքական անվտանգության սպառնալիքներին հակազդելու հարցում ՀԱՊԿ երկրների ընդհանուր տրամադրվածության մասին։ Նա նշել է, որ քննարկված գրեթե բոլոր հարցերի շուրջ լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել։
«Ամփոփիչ հռչակագրում արտացոլված են ՀԱՊԿ երկրների միասնական մոտեցումները աշխարհում և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրները ուշադրություն են դարձնում հավաքական ուժերի մարտական պատրաստության կատարելագործմանը»,-նշել է նա։




















