top of page

Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին

1 minute ago
1 min read

Պարեկային ծառայությունից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին: 



«Բոլորս պետք է հետևություններ անենք։ Պարեկային վերահսկողության ծառայությունը պետք է շարունակենք ուժեղացված պահել, անվտանգության բաղադրիչներով կահավորենք, տեխնիկական զննման թեման մեր ամենախոցելի թեմաներից է և, ի վերջո, վարորդների վարքագիծը։ Դրա համար մենք օրենսդրական նախագիծ ունենք, որ մինչև վարորդական իրավունք ստանալը պետք է պարտադիր լինի կրթական պրոցեսը»,– ասել է նա: 

Հիշեցնենք, որ երեկ Ուշիի ճանապարհին 4 մեքենաների բախման հետևանքով մահացել է 9 անձ և 3 անձ վիրավորվել է: 

1/2974
bottom of page