top of page

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

2 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։

Մեզ ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր եւ տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն:

Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչեւ 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։

Այն տնտեսվարողները, ովքեր փորձել են հակադարձել, ապացույցներ են պահանջել, քաղաքապետարանն ուղղորդել է․ գնացեք՝ դատական կարգով վիճարկեք տուգանքները: Բայց բոլորը չէ, որ կարող են փաստաբան վարձել, տուգանքի չափով վճարել նրանց ծառայության համար եւ ապօրինի որոշումները վիճարկելիս պարտվել պետական կառույցին: Իսկ քաղաքապետարանն ուղղակի օդից փող է լցնում բյուջե, որ միլիոններ դուրս գրեն տարբեր համերգների եւ շոուների վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2974
bottom of page