top of page

Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա

2 days ago
1 min read

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է կանցլեր Մերցի Կիև կատարած այցին, նշելով որ մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր


- Ինչ եք կարծում, ի՞նչ է փնտրում Գերմանիայի կանցլերը Կիևում: Մանավանդ՝ այս ժամերին: Ահա այսպիսի հարցով քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գամովը դիմել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: 


– Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր, — պատասխանել է Մարիա Զախարովան:


– Իսկ գուցե կանցլերը սրանով փորձում է փրկե՞լ իր վատթարացող իմիջը՝ իր համար անհաջող ընտրությունների շարքից և իշխող կոալիցիայի ներսում վեճերից հետո: Կամ գուցե Մերցին ուղարկել է Բրյուսե՞լը՝ մտահոգված նրա ճակատագրով:


– Անկասկած: PR արյան վրա, - նշել է Զախարովան: 


Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն չհայտարարված այցով ժամանել են Կիև: Ընդ որում, Ռոյթերսի տվյալներով, Մերցը Կիև է ժամանել անսպասելի՝ այսօր առավոտյան:

1/2930
bottom of page