top of page

Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ

2 hours ago
1 min read

Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է TASS-ը:


«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենալայնը Հնդկաստանի առաջարկն է։ Էներգետիկա և հրադադար Սև ծովում»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ նմանատիպ առաջարկներով և հրադադարի տարբերակներով հանդես են եկել Թուրքիան և Եգիպտոսը։


«Եվ կա նաև չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ից՝ էներգետիկ հրադադարի մասին»,- ասել է նախարարը։


Սիբիգան նշել է, որ այն քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։

1/2926
bottom of page