top of page

Չեմ գտնում, որ Կիրանցի պատի ճաքը շատ մեծ աղետ է. պատը եղել է ժողովրդի պահանջով, որը լուծել է ավելի շատ հոգեբանական խնդիր. Տավուշի մարզպետ

  • Writer: Ani
    Ani
  • Jun 11
  • 1 min read

ree

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցնում է, որ մարզում իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից կրակոցներ չկան։

«Տավուշում նման դեպքեր եղել են մոտ մեկ ամիս առաջ՝ հիմնականում Բերդի տարածաշրջանում, եղել են անկանոն կրակոցներ, ուղղորդված չեն եղել որևէ կետի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ այս պահին սահմանազատման գործընթաց չի իրականացվում։

«Դա ինձ չի վերաբերում, հարցն ուղղեք սահմանագծման ու սահամազատման հանձնաժողովին»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ճաքեց Կիրանցի պատը՝ Ղալումյանն արձագանքեց. «Գիտեք, այնտեղ պրոցեսներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում, պարզ էր՝ ունենալու էր իր հետևանքները, բայց չեմ գտնում, որ դա շատ մեծ աղետ է»։

Մարզպետն ասց, որ Կիրանցի պատը եղել է ժողովրդի պահանջով, որը լուծել է ավելի շատ հոգեբանական խնդիր։

Նա էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, վստահ է, որ Կիրանցն ամենաանվտանգ հատվածն է։

1/2423
bottom of page