top of page

Աբովյան քաղաքում նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է (Տեսանյութ)

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 25, 2024
  • 1 min read

Մայիսի 24-ին, ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ կատարվածի արդյունքում տուժածներ չկան։



1/2513
bottom of page