Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղն աշխարհում ռազմական հզորության մակարդակով, Ադրբեջանը 60-րդն է
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանը 2026թ․ սկզբին զբաղեցնում է 101-րդ տեղն աշխարհում ռազմական հզորության մակարդակով, վկայում են 2026թ․ ռազմական հզորության Global Firepower վարկանիշի տվյալները։
Ռուսաստանն ավանդաբար մնում է երկրորդ տեղում, վարկանիշի առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Տասնյակի մեջ են մտնում Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Իտալիան։
Ադրբեջանը զբաղեցնում է 60, Իրանը՝ 16, Վրաստանը՝ 95-րդ տեղը։
Վարկանիշի շրջանակում գնահատվում է ավելի քան 60 գործոն՝ 145 երկրների ռազմական հզորության ինդեքսը հաշվարկելու համար, ներառյալ երկրի ֆինանսական վիճակը, աշխարհագրական դիրքը, լոգիստիկ հնարավորությունները եւ այլն։
Global Firepower (GFP) վարկանիշը կազմվում է 2005-ից։ Այն մտնում է Military Factory ցանցի մեջ, որը տվյալներ է տրամադրում երկրների սպառազինությունների վերաբերյալ։




















