top of page

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

Առաջավորաց պահքի բարեկենդանի երեկոյան Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ՝ Արագածոտնի թեմի հոգեւորականները հավատացյալների հետ մեկտեղվել էին համատեղ աղոթքի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում։

Կատարվել է «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց եւ ի քաւութիւն յանցանաց» կարգը։

«Այս կարգն, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի, կատարվում է ծանր հիվանդի համար, սակայն քանի որ այսօր հայ հասարակությունը փոթորկված է, ատելության խոսքն ու վարմունքը ցավոք տիրապետող են, եւ սա մեղքի արտահայտություն է, ուստի կարգը կատարվեց ընդհանական կերպով՝ ի բժշկություն և ի խաղաղություն ազգիս հայոց»։

Արագածոտնի թեմը ձեւավորում է Առաջավորաց պահքից առաջ այս խորհդավոր կարգը կատարելու գեղեցիկ ավանդություն։

Արարողության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Տեր Հայրը ներկայացրեց հավատացյալներին կատարված կարգի խորհուրդը և հորդորեց պահել միայն Հայ Եկեղեցուն հատուկ այս պահքը/.ժ նշված է հաղորդագրությունում:

1/2513
bottom of page