Եթե անգամ տնային կալանքը պահպանվի՝ գոնե հնարավորություն ընձեռեք, որ քույրս ու եղբայրս այցելեն ծնողներիս. Տեր Գարեգին
- Ani

- 2h
- 1 min read

Շարունակվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը։
Մեղադրող դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։
Տեր Գարեգինն ասաց, որ ապրում է ծնողների հետ ու, քանի որ սահմանափակումներ կան, իր քույրն ու եղբայրը չեն կարողանում այցելել ու տեսակցել ծնողներին։
«Խնդրանքս է, որ հնարավորության դեպքում, եթե անգամ տնային կալանքը պահպանվի, գոնե հնարավորություն ընձեռեք, որ քույր ու եղբայր այցելեն ծնողներին»,- նշեց Տեր Հայրը։




















