Սյունիքում 23-ամյա երիտասարդը ծեծել է համակուրսեցուն եւ նրա հորը
- Ani

- 6 hours ago
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծի ենթարկվելու հետևանքով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել 2 քաղաքացիներ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Բ․-ն է, ով հիվանդանոց է դիմել «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ, իսկ մյուսը նրա հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Բ․-ն՝ «ճակատային և գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ։
Սարգիս Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 16։00-ի սահմաններում «Վանքի Տափ» թաղամասում գործող ավտոտեխսպասարկման դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ համակուրսեցի Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Հ․-ն աթոռով հարվածել է իր գլխին, ինչից վայր է ընկել, ապա սկսել ոտքերով հարվածել մարմնի տարբեր հատվածներին, իսկ երբ հայրը՝ Դավիթ Բ․-ն փորձել է իրեն բարձրացնել գետնից Աղասի Հ․-ն աթոռով մեկ անգամ հարվածել է հոր գլխին, ով նույնպես ընկել է գետնին, որից հետո ոտքերով հարվածել է իրենց ու հեռացել։
Աղասի Հ․-ն տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։




















