top of page

Իրանի խորհրդարանում խոստացել են կտրել երկիր ներխուժողի ոտքը

  • Writer: Ani
    Ani
  • Apr 2
  • 1 min read

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին, ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, խոստացել է, որ իրանցիները կկտրեն ցանկացած մեկի ոտքը, ով կներխուժի իսլամական հանրապետության տարածք։

«Եթե որեւէ ագրեսորի ոտքը մտնի իսլամական Իրանի սրբազան հող, մենք կկտրենք այդ ոտքը։ Իսլամական հեղափոխության ուսմունքի համաձայն՝ մենք ոչ մի պատերազմի նախաձեռնող չենք եղել, բայց մենք սովորել ենք վճռական եւ կոշտ դիմակայել ագրեսորներին»,- ընդգծել է նա IRNA գործակալության հարցազրույցում։

«Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) եւ ԱՄՆ-ը պետք է իմանան, որ եթե նրանք փորձեն հորինված պատրվակով անգամ փոքրագույն վնաս պատճառել մեր ազգային անվտանգությանը, ապա նրանք այլեւս իրենց անվտանգ չեն զգա որտեղ էլ որ լինի աշխարհում»,- ավելացրել է իրանցի խորհրդարանականը։ Ազիզիի խոսքով՝ ցանկացած պետություն, որը կհամագործակցի ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ, Իրանի կողմից կդիտարկվի որպես թիրախ մարտադաշտում։

1/2091
bottom of page