Թրամփի և Պուտինի միջև զանգերը միշտ շատ անպատասխան հարցեր են թողնում. Կայա Կալաս
- Apr 30
- 1 min read

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Էստոնիայում NB8-ի՝ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտգործնախարարների հետ անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները, կարծես թե, «տեղում դոփում են»։ Նա նշել է նաև, որ պարզ չէ՝ արդյոք որևէ նշանակալի առաջընթաց գրանցվե՞լ է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, գրում է The Guardian-ը։
«Երբ մենք տեսնում ենք այդ զանգերը նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև, միշտ շատ անպատասխան հարցեր են մնում»,- ասել է նա։
Կալասը ընդգծել է նաև այդ բանակցությունների պարադոքսալ լինելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռուսաստանը բացահայտորեն գովերգում է Ամերիկայի դեմ Իրանի հերոսական [պայքարը]»։
Ըստ Կալասի՝ Եվրամիությունը կցանկանար, որ Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրվեր, սակայն «այդ զրույցի ընթացքում մենք դա չտեսանք»։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԵՄ-ն ներկայում ուսումնասիրում է, թե «ինչ պահանջներ ունենք Ռուսաստանին այս պատերազմի ավարտից հետո», նախքան Մոսկվայի հետ բովանդակային բանակցություններ վարելը։




















