top of page

Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով

  • 5 hours ago
  • 1 min read


Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող հրադադարի հստակ ժամերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով հատուկ ռազմական գործողության գոտում նոր հրադադարի ժամկետների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի հայտնել էր, որ Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հաղթանակի տոնի կապակցությամբ հրադադար հայտարարելու պատրաստակամության մասին:

«Խոսքը Հաղթանակի տոնի մասին է, սակայն թե որ ժամին կսկսվի այդ հրադադարը և երբ այն կավարտվի, կհայտարարվի և կորոշվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից», - լրագրողներին ասել է Պեսկովը:

1/2665
bottom of page