top of page

Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր

  • 4 hours ago
  • 1 min read

Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։

Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները

Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն

Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում

Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ

Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն

Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։

Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր

Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։

Ինչպե՞ս նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը

Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները

Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք

Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար

Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին

Մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։

Ախտանիշների առկայության դեպքում դիմե՛ք մասնագետի։

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2665
bottom of page