«Հրապարակ». «Արտավազդ 2-րդ» ֆիլմը մեծ արձագանք է ստացել
- Ani
- 15 hours ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված «Արտավազդ Երկրորդ. Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ» խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում։ Դահլիճները հիմնականում լեփ-լեցուն են եղել դիտումների ժամանակ, օրինակ՝ «ԿինոՄոսկվա»-ում մի քանի օր շարունակ անշլագ է արձանագրվել։
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմի նկատմամբ այս հետաքրքրությունը փաստում է, որ հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգության պահպանման, ազգային հաղթանակները վերհիշելու եւ հայկական պետականության երբեմնի հզորության մասին հիշելու հանդեպ։ Ֆիլմի պրոդյուսերական թիմից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել առավել մասշտաբային եւ ավելի բարձրորակ նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված կլինի Տիգրան Մեծի փառահեղ դարաշրջանին։
Հիշեցնենք, որ «Արտավազդ Երկրորդ» ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը»: