top of page

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

  • May 3, 2025
  • 1 min read

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի գիշերը, 7-8-ն առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 4-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում այս գիշեր սպասվում է +13+15 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը՝ +20+22

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +11+14,

Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+16,

Տավուշում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+23,

Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +12+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21։

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+18:

1/2859
bottom of page