top of page

Պուտինը շնորհավորել է Ալիևին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

  • Writer: Ani
    Ani
  • May 3
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։

Այս տարեդարձը նշելով՝ մեր երկրների քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակին, ովքեր մարտադաշտերում և թիկունքում, չխնայելով ո՛չ իրենց ուժը, ո՛չ էլ կյանքը, մոտեցրին հաղթանակը նացիստական ​​զավթիչների նկատմամբ։

Վստահ եմ, որ այդ դժվարին տարիներին ձևավորված բարեկամության և փոխօգնության փառահեղ ավանդույթները կշարունակեն ծառայել որպես հուսալի հիմք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ Ձեզ ադրբեջանական հողում ապրող բոլոր վետերաններին փոխանցել անկեղծ երախտագիտության խոսքեր, սրտանց շնորհավորանքներ, առողջության, բարգավաճման և երկարակեցության մաղթանքներ», - Պուտինի նամակի տեքստը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

1/2458
bottom of page