4 տարի առաջ այս օրը «Եռաբլուրում» բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին. Ղահրամանյան
1 minute ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք, որ չորս տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնին, «Եռաբլուրում» քաշքշելով ու բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ճանապարհ բացեն, որոնք պիտի հարգանքի տուրք մատուցեին նրանց որդիների՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
Շնորհավոր Անկախության տոնը»:




















