top of page

Հետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասին

4 hours ago
1 min read

Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ սահմանափակումները չվերացվեն, արդյոք Հայաստանը կարո՞ղ է զիջումների գնալ, մասնավորապես՝ Եվրոպայի հետ համագործակցության շրջանակում։

«Եվրամիության հետ մեր համագործակցության վերաբերյալ կայացրած որոշումները չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի։ Մենք պետք է առաջ գնանք, հետ գնալ չենք կարող»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր՝ Մոսկվա կատարելիք այցին, վարչապետն ասաց, որ մտքեր ու գաղափարներ կան, և երկկողմ ձևաչափով կաշխատեն՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Եթե ԵԱՏՄ սահմանափակումները չվերացվեն... հիմա լայնորեն տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, այդ թվում՝ արտահանման։ Թույլ տվեք ասել, որ դա հաջող է տեղի ունենում։ Իհարկե, մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիրը լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք։ Դա նաև ԵԱՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցն իր գրավչությունը չկորցնի»,- ասաց Փաշինյանը։

1/3010
bottom of page