top of page

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ

4 hours ago
1 min read


Իրանը և Թուրքմենստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ոլորտում, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները։ Այդ մասին Թուրքմենստան երկօրյա այցի ընթացքում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նախարարի, երկու երկրների տրանսպորտային գերատեսչություններն ակտիվացրել են ավելի վաղ ստորագրված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքը։ Որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է երկաթուղային հաղորդակցության ոլորտում, մասնավորապես՝ սահմանային տերմինալների աշխատանքում։

Սադեղը նաև հայտնել է Թուրքմենստանի տարածքում նոր ավտոճանապարհային նախագիծ իրականացնելու ծրագրերի մասին։ Դրա շինարարությունը կհանձնվի իրավասու իրանական ընկերության։ Նախարարի կարծիքով, նոր ճանապարհը պետք է դյուրացնի իրանցի բեռնատարների վարորդների տեղաշարժը։

Բացի երկկողմ տրանսպորտային նախագծերից, Իրանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները քննարկել են նաև համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Սադեղը հույս է հայտնել, որ հետագա բանակցությունները թույլ կտան ամրապնդել երկրների միջև տնտեսական կապերը և ընդլայնել տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունները։

1/2939
bottom of page