«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. ՔՊ-ում շատերը շոկի մեջ են
- Ani

- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















