Իրանցի հայրենասերնե՛ր, շարունակեք բողոքել, օգնությունը մոտ է. Թրամփ
- Ani

- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում անդրադաձել է Իրանում հակառեժիմային ցույցերին. «Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել, օգնությունը մոտ է»։ Նա կոչ է արել ցույցերը չդադարեցնել և շարունակել պայքարը։ Նա նաև գրել է, որ եղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև բռնությանը վերջ չդրվի և որ նրանք, ովքեր բռնություններ են կիրառում, «մեծ գին կվճարեն»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը չի մանրամասնել, թե ինչ տեսակի «օգնություն» նկատի ունի։
Իրանի պաշտոնական շրջանակները Թրամփի հայտարարությունները դիտարկել են որպես արտաքին միջամտություն և անկարգությունների տարածման սանձազերծում։ Իրանը մեղադրում է Միացյալ Նահանգներին և Եվրոպայի մի մասին՝ իր ներքին գործերին խառնվելու մեջ և հրաժարվում է մեկուսացնել բռնությունները։
Նշենք, որ Իրանում վերջին օրերի ցույցերը դարձել են ամենախոշորները վերջին տարիներին՝ հազարավոր զոհերով և զանգվածային ձերբակալություններով։




















