top of page

ԱՄՆ՝ 74%, Հայաստան՝ 26%․ ինչ է նախատեսում ԹՐԻՓՓ-ը. Գոհար Մելոյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Սահմանդրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն արձագանքել է Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը հաջորդած հայտարարությանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԹՐԻՓՓ՝ ԹԻՖ

ԱՄՆ 74% - ՀՀ 26 %

Հրապարակվել է TIF-ը (TRIPP Implementation Framework)՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության իրականացման շրջանակը։

Անգլերեն լեզվով կազմված այս 6 էջանոց փաստաթուղթը, որն իրավական առումով մտադրությունների մասին համաձայնագիր է, նախատեսում է հստակ կարգավորումներ երեք խումբ հարցերի վերաբերյալ․

  1. Կարգավորում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքին վերաբերող որոշակի հարցեր,

  2. նախատեսում է Հայաստանի Հանրապետության կողմից ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը հաղորդակցությունների կառուցապատման իրավունքի տրամադրման հետ կապված որոշակի հարցեր։

  3. Սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անցնող «Թրամփի ուղու» հետ կապված սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ոլորտներում իրավասությունների և լիազորությունների բաժանումը ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև՝ ներառյալ, օրինակ, front office–back office լիազորությունների տարանջատումը։

Առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ նշված հարցերին»։

1/2496
bottom of page