Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 14–ին, հետաձգվել է. նրա առողջական վիճակը վատ է, չի կարողացել ներկայանալ դատարան: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից:
Հիշեցնենք, որ 2024–ի ամռանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը:
Ըստ այդմ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը։




















